Լրահոս
Հասարակական
18:13
03.06.22
179

36-ամյա վարորդը Opel Astra-ով հայտնվել գետում. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում 36-ամյա Բաբկեն Դավթյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր- Ստեփանավան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Ստեփանավանի թունելից դուրս գալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև ծառերին և հայտնվել գետում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ինքնուրույն դուրս է եկել  ավտոմեքենայից, ապա տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը: