Լրահոս
Հայաստան
10:07
21.01.22
888

36-ամյա տղամարդու պարանոցը կտրված է եղել․ սպանություն Աբովյան քաղաքում

Img default alt hy

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է «shamshyan.com»-ը։

Ըստ հաղորդագրության` շտապօգնության ավտոմեքենան ժամը 18։00-ի սահմանում Աբովյան քաղաքի Դարանի փողոցի 2-րդ շենքի մոտից պարանոցի մասում սուր-կտրող ծակող առարկայից ստացած վնասվածքով «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու, որը ճանապարհին մահացել է։

Բուժկենտրոնը կատարվածի մասին տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, 36-ամյա Արտակ Օվակյանն է։ Իրավապահները պարզել են նաև կասկածյալի ինքնությունը, որը նույնպես Աբովյան քաղաքի բնակիչ է։

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նա 33-ամյա Սուրեն Բաղրամյանն է, որին արդեն հայտնաբերել են ու բերման ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։

Համայնքային ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացած դանակը։