Լրահոս
Հասարակական
11:00
30.05.25
153

Մեքենան գլորվել է ձորը․ պարզվում է վիրավորի ինքնությունը

Img default alt hy

Մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ավտոճանապարհի 65կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ, 33-ամյա Մարտին Հ․-ն իր վարած «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 50 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում՝ բախվելով նաև քարերի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։