Լրահոս
Հասարակական
22:22
10.10.22
141

32-ամյա վարորդը Opel-ով Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին

Img default alt hy

Երեկ` հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 32-ամյա Բագրատ Մ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցի 4 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ, 19-ամյա Մանե Ա-ին։ 

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել:

Քննչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։