Լրահոս
Հասարակական
11:11
24.05.22
128

31-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակների մոտ գտնվող ծառին, կա վիրավոր

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։25-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Էդուարդ Օ-ն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի ճաղավանդակների մոտ գտնվող ծառին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։  

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ 

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։