Լրահոս
Հասարակական
14:15
14.01.23
179

30-ամյա վարորդը Opel-ով բախվել է բետոնե սյանն ու մի քանի պտույտ շրջվել․ կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Վարդան Հ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գանձակ-Ծաղկաշեն ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող բետոնե սյանն ու գլխիվայր շրջվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վարդան Հ․-ն և նրա ուղևոր Գեղարքունիքի մարզի բնակիչ 12-ամյա Գևորգ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։