Լրահոս
Միջազգային
10:45
07.02.26
345

25 տոկոս մաքսատուրք` Իրանի հետ առևտուր անող երկրների համար. Թրամփի ներ հրամանագիրը

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանական կողմի հետ բանակցություններից հետո հրամանագիր է ստորագրել, որով 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ:

Ինչպես հայտնում է BBC news-ը, Իրանի հիմնական արտահանումը նավթն է։ Kpler-ի տվյալներով՝ այս բեռնափոխադրումների մոտ 80%-ը գնում է Չինաստան, չնայած դրանք չեն արտացոլվում չինական վիճակագրության մեջ. հում նավթը վերբեռնվում է երրորդ երկրներում և գրանցվում է որպես մալայզիական կամ ինդոնեզական։