Լրահոս
Հասարակական
22:43
16.05.25
163

23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով տուժшծ անչափահասի վիճակը միջին ծանրության է. ԱՆ

Img default alt hy

Առողջապահության նախարարությունը նոր, թարմացված տվյալներ է հաղորդել 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին: 

23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներն անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո ստացել են առաջին բժշկական օգնությունը և դուրս գրվել:

Բուժօգնությունը շարունակում է ստանալ անչափահաս տուժածը, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: