Լրահոս
Հասարակական
10:20
06.06.22
254

23-ամյա վարորդը Lada Niva-ով վրաերթի է ենթարկել 31-ամյա հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Հունիսի 5-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Հակոբ Մ-ն Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում իր վարած Lada Niva 2121 Urban մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Վոլոդյա Մ-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։