Լրահոս
Հասարակական
13:53
07.06.22
172

2021 թ. առողջապահության նախարարության ծախսերն աճել են 11.4 տոկոսով. Ավանեսյան

Img default alt hy

2020 թ. համեմատ 2021 թ. առողջապահության նախարարության ծախսերն աճել են 11.4 տոկոսով կամ 16.1 մլրդ դրամով: 2021 թ. ընդհանուր առմամբ բուժօգնություն է ստացել 89889 մարդ: Այս մասին ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, անդրադառնալով՝ հաշվետու տարում նախարարության իրականացրած աշխատանքներին ու դրանց կատարողականին: 

Կորոնավիրուսային համավարակի հետ կապված ծախսվել է 35 մլրդ 251 մլն դրամ: Հաշվետու տարում 41 մլրդ դրամ հատկացվել է «Հանրային առողջության պահպանում» ծրագրի իրականացմանը: «Առողջության առաջնային պահպանում» ծրագրի իրականացման համար հատկացվել է 28.4 մլրդ դրամ՝ կազմելով ծրագրված ցուցանիշի 99.5 տոկոսը:

«Մոր և մանկան առողջության պահպանում» ծրագիրն իրականացնելու համար օգտագործվել է 19.2 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99.2 տոկոս: