Լրահոս
Իրավական
16:17
10.02.23
160

2 փաստաբանի են ծեծել ոստիկանները Էրեբունու բաժնում. Փաստաբանների պալատ

 

Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբաններին ծեծելու փաստով ոստիկանությունը քննություն է սկսել: Այսօր փաստաբանների պալատում հրատապ ասուլիս է հրավիրվել, որի ընթացքում լրագրողներին ներկայացրել են դեպքի մանրամասները: Փաստաբանների պալատի նախագահը պատմել է, որ բերման ենթարկված անչափահասների պաշտպանության համար ոստիկանության բաժին գնացած փաստաբաններին ոստիկանները հայհոյել ու բռնության են ենթարկել: