Լրահոս
Տարածաշրջան
11:53
03.06.25
462

1 զոհ, 69 վիրավոր․ երկրաշարժ՝ Թուրքիայում

Img default alt hy

Թուրքիայի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել, մեկ կին մահացել է, ևս 69 մարդ վիրավորվել է: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Ցնցումները գրանցվել են ժամը 02:17-ին՝ թուրքական Մարմարիս հանգստավայրի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 67 կիլոմետր խորության վրա։

Նրա խոսքով՝ ցնցումները զգացվել են Մուղլա և մի շարք այլ նահանգներում, վնասներ չեն գրանցվել։

«Ֆեթհիյեում տասնչորսամյա Աֆրանուր Գյունլուն երկրաշարժի պահին խուճապի նոպա է ունեցել և հոսպիտալացվել է, սակայն նրան փրկել չի հաջողվել», -գրել է նախարար Ալի Երլիքայան։