Լրահոս
Իրավական
13:30
26.06.26
50

Գյումրու կալանավորված քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Img default alt hy

Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Ըստ ՔԿ-ի՝ դատական նիստի ընթացքում մեղադրյալ Վարդան Ղուկասյանը միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը՝ հրաժարվել է կատարել ոստիկանի՝ դատական նիստի ավարտից հետո կալանավորված անձանց պահելու համար նախատեսված դատարանի խուց տեղափոխվելու օրինական պահանջը:

Հիշեցնենք, որ 2025թ․ հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան, ապա դեկտեմբերի 17-ին երկարաձգել նրա կալանքը:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Վարդան Ղուկասյանը և ևս 7 հոգի, ձերբակալվել են 4 մլն դրամ կաշառք ստանալու համար:

Հակակոռուպցիոն դատարում քննվող գործով Ղուկասյանը մեղադրվում է 1999-2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։