Լրահոս
Հասարակական
13:19
27.06.26
255

ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է արտասահմանյան բուհերի ուսանողների համար զորակոչի տարիք սահմանել 32 տարեկանը, մյուսների «բարձրակարգ որդիները» ստիպված կլինեն ծառայել

Img default alt hy

«News.5tv.am»-ը տեղեկացավ, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների ու լրացումների նախագիծ է դրել շրջանառության մեջ՝ առաջարկելով արտասահմանյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների համար զորակոչի տարիքի վերին շեմ սահմանել 32 տարեկանը՝ մյուսների համար գործող 27-ի փոխարեն, որպեսզի նրանք բուհը ավարտելուց և 3 տարի կառավարության սահմանած ոլորտում աշխատելուց հետո գնան բանակ: 

Այսինքն՝ ԿԳՄՍՆ-ն ցանկանում է այնպես անել, որ այն պատրվակը, որի հիման վրա զինվորական ծառայությունից ազատվում էին ՔՊ-ականների բարձրակարգ որդիներն ու մեկ փոխնախարար, (իբրև թե գիտությամբ զբաղվելը), մյուս ուսանողների պարագայում չգործի, և նրանք, երբ էլ որ ավարտեն բուհը ու օրենքով սահմանված նվազագույնը 3 տարի կառավարության սահմանած ոլորտում աշխատելու՝ թեկուզ 27 տարեկանից հետո, չկարողանան բանակում ծառայելուց խուսափել: