Լրահոս
Միջազգային
23:00
27.06.26
155

Սերբիան չի հրաժարվի Ռուսաստանի և Չինաստանի հետ բարեկամությունից․ Վուչիչ

Img default alt hy

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադում իր կողմնակիցների հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկիրը չի հրաժարվի Ռուսաստանի և Չինաստանի հետ բարեկամությունից, սակայն «կկատարի իր պարտավորությունները» ԵՄ տանող ճանապարհին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք գնում ենք եվրոպական ուղիով։ Բայց փչացնել բարեկամական հարաբերությունները, օրինակ՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ, մենք դա չենք անի։ Մենք դժվար պահին չենք լքում մեր ընկերներին։ Մենք գնահատում ենք այդ բարեկամական հարաբերությունները։ Իսկ ինչ վերաբերում է եվրոպական ուղիով առաջխաղացումն արագացնելուն, ապա այո, մենք կկատարենք մեր պարտավորությունները»,- նշել է Վուչիչը։

Ավելի վաղ՝ հունիսի 27-ին, Վուչիչը հայտնել էր, որ «մի քանի շաբաթից» հրաժարական կտա պետության ղեկավարի պաշտոնից և խոստացել էր օգնել իշխող Սերբական առաջադիմական կուսակցությանը հաղթելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում՝ «Միացյալ Սերբիա» անվանումը կրող ցուցակով։ Մինչ այդ քաղաքական գործիչը հայտարարել էր, որ երկրի խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան աշնանը՝ սեպտեմբերի վերջից մինչև նոյեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածում։