Լրահոս
Հասարակական
19:12
27.06.26
43

Տղամարդու մարմին են գտել Փամբակում. գետում հայտնված մյուս տղամարդուն դեռ որոնում են

Փամբակ գետում հերթական ողբերգության մասին է հայտնի դարձել: Կեսօրին Շամշյանի հայտնած տեղեկությունը, թե Փամբակում տղամարդու դի կա, հաստատել է ՆԳՆ-ն և մանրամասնել, որ վթարի հետևանքով է գետում հայտնվել զոհված տղամարդը: 

Նրան փրկարարները դուրս են բերել Փամբակից, քիչ հետո գետում հայտնաբերել վթարի ենթարկված մեքենան, որի մեջ է եղել զոհը: Մեքենայի վարորդին դեռ փնտրում է փրկարար ծառայությունը: