Լրահոս
Միջազգային
19:30
27.06.26
230

ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրել

Img default alt hy

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը հերթական համատեղ ռազմավարական օդային պարեկությունն են իրականացրել Ճապոնական և Արևելաչինական ծովերի, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածի վրայով։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

Համատեղ ռազմավարական օդային 11-րդ պարեկությունը կազմակերպվել և անցկացվել է Արևելաչինական ծովի, Ճապոնական ծովի և Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածի օդային տարածքում, ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունում նշել են, որ պարեկությունը ցույց է տվել կողմերի գործնական կարողությունը և տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը համատեղ պահպանելու հաստատակամ վճռականությունը։