Լրահոս
Աշխարհ
20:36
27.06.26
143

Գերմանիան կարող է վերադառնալ պարտադիր զինվորական ծառայության․ Ռյովեկամպ

Img default alt hy

Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թոմաս Ռյովեկամպը վաղաժամ է համարում զինվորական պարտադիր ծառայությունը վերականգնելու հնարավորությունը բացառելը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է RND խմբագրական միավորմանը։

Ռյովեկամպը նշել է, որ Բունդեսվերին անհրաժեշտ է 50%-ով ավելի շատ պայմանագրային և կադրային զինվորական, ինչպես նաև ներկայիս թվաքանակից ավելի քան երեք անգամ ավելի նորակոչիկ։ «Կհաջողվի՞ արդյոք հասնել դրան ներկայիս կամավորական հիմունքներով, թե՞ ստիպված կլինենք վերադառնալ պարտադիր զինվորական ծառայությանը. սա մի որոշում է, որը մենք պետք է ընդունենք հաջորդ տարի»,- ասել է նա։

Զինվորական հաշվառման նոր համակարգին զուգահեռ՝ Բունդեսվերը շարունակում է օգտագործել նորակոչիկների հավաքագրման դասական մեթոդները։ Միաժամանակ, արձանագրվում է դիմումների և նոր աշխատակիցների թվի զգալի աճ։ Ինչպես հայտնել են Գերմանիայի պաշտպանության նախարարությունից, 2026 թվականի ընթացիկ ժամանակահատվածում ստացվել է մոտ 38 500 դիմում։ Սա 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 24%-ով ավելի է։ Փաստացի ծառայության ընդունվածների թիվն աճել է 13%-ով և կազմել է մոտ 11 հազար մարդ։