Լրահոս
Հասարակական
21:07
25.06.26
69

Կապանում «Mercedes»-ը բախվել է կայանված «ՎԱԶ 2106»-ին, վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121»-ին․ կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Կապան քաղաքի Շահումյան փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։