Լրահոս
Քաղաքական
23:12
26.06.26
50

Հիբրիդային խաչակրաց արշավանք՝ ազատ ընտրության կարգի դեմ. «Հայաստան»-ը ՍԴ-ում ներկայացրել է դիմումը

«Հանրային իշխանությունը խաչակրաց հիբրիդային արշավանք է սկսում ազատ ընտրության կարգի նկատմամբ»,- սահմանադրական դատարանում իրենց դիմումը ներկայացնելիս հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: 

Նա հիշեցրել է, որ դեռևս այս տարվա մարտին դիմել էին դատարան՝ բարեգործության արգելքի խախտման մասին հոդվածի սահմանադրականության հարցով, բայց բարձր դատարանը որոշել էր չքննել այդ դիմումը: