Լրահոս
Հասարակական
23:16
28.06.26
67

«Դոկտոր մահը» ուզում է «բարեկեցության մինի՞ստր» դառնալ. «Ինչ էլ փոխեն, նույն կեղտերն են մնալու»

Մեր երկրում, որտեղ անգութ է արդարադատությունը, ուրիշ ծուռ հայելիներ էլ կան: Չնայած օկուպացված է մեր ինքնիշխան տարածքի շուրջ 200 քառակուսի կիլոմետրը՝ Փաշինյանն ասում է՝ մենք ինքնիշխան ենք, քան երբևէ: Չնայած շուրջ 2 տասնյակ գերիներ ունենք Բաքվի բանտերում՝ Փաշինյանն ասում է՝ մեր երկիրը խաղաղ է, քան երբևէ: Չնայած արդեն բջջային հեռախոսների IMEI կոդերի գրանցման նոր պարտադիր համակարգ ներդնելու մասին նախագիծ է պատրաստել կառավարությունը՝ Փաշինյանն ասում է՝ մենք ապրում ենք ժողովրդավարության բաստիոնում: Եվ ուրեմն, ի՞նչն է խանգարում, որ մենք ունենանք նաև «աշխատանքի և բարեկեցության» նախարարություն՝ չնայած մեր կողքին ապրում է 4000-ից 5000 ծայրահեղ աղքատ ընտանիք, շուրջ 18 հազար մարդ  չի կարողանում ապրելու համար անհրաժեշտ սնունդ հայհայթել: 

ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանի գլխին է փչել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանելու ֆանտաստիկ գաղափարը: Քաղաքացիները Թորոսյանին հիշեցնում են հայտնի խոսքը՝ հալվա ասելով բերանը չի քաղցրանա: Առաջարկում են ավելի ճշմարտամոտ անվանում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար՝ «թշվառության դեմ պայքարի» նախարարություն: