Լրահոս
Հայաստան
22:00
25.06.26
51

Միքայել սրբազանին 2 տարով ազատազրկելու որոշումը բեկանել է վերաքննիչը. վերացվել է նրա տնային կալանքը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեկ տարի անց ազատության մեջ է: Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ Միքայել սրբազանի տնային կալանքը վերացվել է, բայց չի վերացվել բացակայելու արգելքը: Վերաքննիչ դատարանը նաև որոշել է բեկանել  առաջին ատյանի՝ իշխանության զավթման կոչի մեղադրանքը ու գործն ուղարկել նոր քննության, այս անգամ Շիրակի առաջին ատյանի դատարան: