Լրահոս
18:04
13.01.22
144

Զորամասերից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ N զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն։

Ներկայացվել են անձնակազմի խնդիրները մարտավարական բարդ իրավիճակում։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի կրակակետերի ոչնչացման, նպաստավոր դիրքերի զբաղեցման և ամրացման գործողություններ։