Լրահոս
Հայաստան
22:13
18.04.22
170

Զոհված զինծառայողների հարազատները Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել

Զոհված զինվորների ծնողներն այսօր հանցագործության մասին դիմում են տարել դատախազություն:

Նրանց խոսքով՝ անցած շաբաթ խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ինքնախոստովանություն արեց, հայտնելով, որ կարող էր կանխել պատերազմը, որի արդյունքում զոհեր չէինք ունենա, բայց չի արել դա:

ՑՈՐ-ի զորամասի զոհված տղաների հարազատները նկատում են, որ իրենց զավակների զոհվելու վերաբերյալ քրեական գործ կա, բայց մեղավորների ցուցակը՝ թերի է: