Լրահոս
Հայաստան
14:13
11.01.22
1 907

Զինվորներն իրենց զբաղեցրած դիրքերից Փաշինյանի որոշմամբ հետ են քաշվել գրավոր փաստաթղթի հիման վրա

Այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հերթական անգամ հայտարարել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հայ զինվորներն իրենց զբաղեցրած դիրքերից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հետ են քաշվել ոչ թե բանավոր, այլ գրավոր փաստաթղթի հիման վրա, որը ստորագրել է Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Արդեն նիստի ավարտից հետո խորհրդարանում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը.

«Այս մասին պարոն Մանուկյանն արդեն որերորդ անգամ խոսում է։ Որևէ մեկն այդ ամենը չի հերքում, պարոն Մանուկյանն էլ հստակ ասաց»,- նշել է Արման Սարգսյանը: