Լրահոս
Քաղաքական
18:50
02.11.25
1 683

Չարքից ամեն ինչ սպասելի է․ Արթուր Խաչատրյան

Img default alt hy

Չարքից ամեն ինչ սպասելի է, ուղղակի պետք է այն կանխել ու թույլ չտալ: Մայր Տաճարի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ «Վեհարանը ազատագրելու» կոչին։

Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ Սուրբ Էջմիածին գրոհի մասին Փաշինյանի հայտարարությունից հետո ժողովուրդը մի անգամ արդեն հավաքվեց Էջմիածնում՝ ի պաշտպանություն Եկեղեցու, և շեշտեց, որ ժողովուրդն այնտեղ կանգնած է լինելու պատնեշի պես։

«Ժողովուրդը թույլ չի տա, որ մեր ինքնության սյուներից ամենակարևորներից մեկը պղծվի։

Փաշինյանը կգնա նաև ուղիղ Սուրբ Էջմիածնի վրա գրոհի և այն իրականացնելու է վարչական ապարատով և իրավապահ համակարգով, բայց չի հաջողի»,-»,-ասել է Խաչատրյանը։