Լրահոս
Հասարակական
14:15
13.06.26
77

Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 52-ամյա Պավլիկ Գ.-ի վարած «Opel» մակնիշի և 24-ամյա Արթուր Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։