Լրահոս
Հասարակական
11:00
13.06.26
257

Վթար Երևանում. 4 հոգի, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց

Img default alt hy

Երեկ՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:45-ի սահմաններում Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են 31-ամյա Արմեն Վ.-ի վարած «Opel» մակնիշի և 37-ամյա Վաչե Է.-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը անչափահասներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։