Լրահոս
Միջազգային
10:30
13.06.26
259

Արաղչին հայտարարել է մարտի դաշտում ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի տարած հաղթանակի մասին

Img default alt hy

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը հաղթանակ է տարել Միացյալ Նահանգների նկատմամբ մարտի դաշտում, ուստի այժմ Թեհրանի համար պատերազմն ավարտելու լավագույն ժամանակն է՝ ունենալով ռազմական առավելություն։

«Վաշինգտոնը բախվեց մեր զինված ուժերի և ժողովրդի համառ ու քաջարի դիմադրությանը... Պատերազմն ավարտելու լավագույն ժամանակը այն պահն է, երբ մենք առավելություն ունենք. մենք իսկապես հաղթել ենք մարտի դաշտում», -մեջբերում է Արաղչիի խոսքերը Իրանի պետական հեռարձակող ընկերությունը։

ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է, որ դիվանագիտությունը սերտորեն կապված է ռազմական հաջողությունների հետ, ուստի Թեհրանը ակնկալում է լավագույն պայմանները ամերիկացիների հետ խաղաղություն կնքելիս։

Ավելի վաղ Արաղչին հայտարարել էր, որ Իրանը և ԱՄՆ-ը ավելի քան երբևէ մոտ են հուշագիր ստորագրելուն, որը պետք է վերջ դնի հակամարտությանը։