Լրահոս
Միջազգային
10:04
22.02.22
637

Ժամանակ չունենք երկար դասախությունների համար․ Ուկրաինայի սահմանները կմնան անփոփոխ․ Զելենսկի

Img default alt hy

Ուկրաինան կմնա իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ չնայած Ռուսաստանի ցանկացած հայտարարության և գործողություններին։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք և մեր պետությունը ժամանակ չունենք պատմության երկար դասախոսությունների համար։ Ուստի անցյալի մասին չեմ խոսի։ Ես կխոսեմ իրողությունների և ապագայի մասին։  Ուկրաինան կմնա միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - ասել է երիտասարդ առաջնորդը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի քաղաքացիներին և նշել, որ նրանք հերթական անգամ ապացուցեցին՝ ուկրաինացիները խելացի և իմաստուն ժողովուրդ են: