Լրահոս
Հասարակական
16:00
22.05.23
305

Զգուշացում. իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Img default alt hy

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հայտնում է, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+400-կմ36+000 հատվածում՝ Աղձք-Ուջան բնակավայրերի մոտ, մայիսի 23-ին՝ ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։

Պատճառվող անհարմարության համար հիմնադրամը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։