Լրահոս
Քաղաքական
20:06
24.01.26
195

Զգացվում էր՝ Նարեկ Կարապետյանը չէր եկել դիմացինի հետ բանավեճի, այլ եկել էր իր ասելիքը ասի ու գնա․ Տիգրան Քոչարյան

Img default alt hy

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է․

«Զուտ մասնագիտական հայացքով նայելիս, բավականին ստացված հարցազրույց էր։

Նարեկ Կարապետյանի մոտ կա մի կարևոր հատկանիշ, ինքը շատ պարզ և ուղիղ է խոսում, չստեղծելով մարդկանց վանող բարդ լինգվիստիկ կոնստրուկցիաներ։

Ավելին, զգացվում էր, որ ինքը չէր եկել դիմացինի հետ բանավեճի, այլ եկել էր իր ասելիքը ասի ու գնա։

Նարեկի պարզությունը և փորձառու քաղաքական գործչի շորերի մեջ չմտնելը զինաթափեց ինչ-որ մասով դիմացինին։

Ասելիքը ասվեց, շարված թակարդներից հիմնականում հնարավոր եղավ խուսափել։

Ռուսի ասած, первый блин точно не комом».