Լրահոս
Արցախ
12:15
16.04.21
82

Զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի հարակից բնակավայրերում

Img default alt hy

ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում և անտառային հատվածներում, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Միաժամանակ, ԱԻՊԾ սակրավորները՝ ՌԴ գործընկերների հետ մեկտեղ, «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը և «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը բոլոր բնակավայրերում շարունակում են ռազմամթերքի հայտնաբերման ուղղությամբ կատարել իննժեներահետախուզական աշխատանքներ:

Տեղեկատու հեռախոս-911, 047 94 09 11»,– ասվում է ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում։