Լրահոս
Միջազգային
21:34
19.02.22
1 510

Զելինսկին աղմկահարույց հայտարարություն է արել

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ կվերանայի միջուկային զենքից Ուկրաինայի հրաժարվելու հարցը։

Այդ համատեքստում երիտասարդ առաջնորդը նշել է, որ անվտանգության ապահովման մասին Բուդապեշտի հուշագրի մասնակիցների միջև բանակցություններ է նախաձեռնում։

Զելենսկին համաժողովում իր ելույթի ժամանակ նաև ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել։  

«Մենք պատրաստ ենք պատերազմի ավարտի բանալին փնտրել բոլոր հնարավոր ձևաչափերում ու վայրերում»,- ասել է Ուկրանիայի նախագահը՝ հավելելով, որ Ուկրանիայի խաղաղությունը պետք է նաև աշխարհին՝ իր երկրի տարածքային ամբողջականության սահմաններով ու այդ պայմաններում։