Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:18
25.05.23
85

Զախարովային ուղղված Փաշինյանի հայտարարությունը սրբագրել է ՀՀ ԱԳՆ-ն

Փաշինյանի՝ Մոսկվա այցին ընդառաջ Հայաստանի  արտգործնախարարությունը, կարծես, փորձել է սրբագրել նրա՝ նախօրեի հայտարարությունը, որ կարող է դիվանագիտական սկանդալ դառնալ: 

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից ասել էր, թե իր բառերը չի կարող մեկնաբանել  Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը, նա պետք է ականջին օղ անի իր ասածները: Այսպես Փաշինյանը  արձագանքել էր Մարիա Զախարովային, որը ավելի վաղ մեկնաբանել էր  Հայաստանի վարչապետի այն միտքը, թե հնարավոր է ՀԱՊԿ-ը դուրս  գա Հայաստանից: