Լրահոս
Աշխարհ
19:00
22.05.23
121

Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Img default alt hy

Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայանում առավոտյան ընդհատված արտաքին էլեկտրամատակարարումը վերականգնվել է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի տնօրեն Յուրի Չերնիչուկը:

«Մոսկվայի ժամանակով ժամը 14:20-ին Զապորոժիեի ԱԷԿ-ին էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է: Կայանն աշխատում է բնականոն ռեժիմով: Դիզելային գեներատորների աշխատանքը դադարեցվել է և դրվել հերթապահ ռեժիմի: Շահագործվում է 750 կՎ «Դնեպրովսկայա» օդային գիծը», - ասված է ատոմակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: