Լրահոս
Քաղաքական
16:00
26.03.23
272

Ընտրելով ՔՊ-ին՝ դուք ընտրում եք թուրքերի հետ ապագան. Տիգրան Վարդանյան

Img default alt hy

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիսիանի տարբեր ընտրատարածքներից գալիս են լուրեր, որ աննախադեպ ընտրախախտումներ են տեղի ունենում: Մասնավորապես, ասում են, որ քաղաքացիներին խումբ-խումբ բերում են ու ընտրել են տալիս ՔՊ-ի թեկնածուին: Ընտրաթերթիկները ծալած են գցում, որպեսզի հստակ երևա, թե ում օգտին է քվեն գնացել: Ըստ աղբյուրների, մարդիկ երբեմն շփոթվում ու այլ կողմն են ծալում, իսկ «ակցիզը» կպցնելու տեղ քանի որ չի մնում, հանձնաժողովի անդամներն ասում են` գնացեք ուղղեք ու նոր բերեք:

Հարգելի սիսիանցիներ, ընտրելով ՔՊ-ին, դուք ընտրում եք թուրքերի հետ ապագան, իսկ ուժային կառույցների ներկայացուցիչներին կոչ եմ անում ջայլամի նման գլուխները չմտցնեն հողի մեջ, կարծես թե որևէ բան տեղի չի ունենում: Ձեր ուսադիրների պատիվը գոնե բարձր պահեք ու մի կզեք էս ոչնչություն իշխանության առջև»: