Լրահոս
Քաղաքական
16:22
27.03.23
94

Ընտրախախտումների մասին են ահազանգում դիտորդները. ՔՊ-ն հաղթել է Սիսիանում և Անիում

Շիրակի ու Սյունիքի երկու խոշոր համայնքում՝ Անիում և Սիսիանում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մասին են ահազանգում քվեարկությանը և քարոզարշավին հետևած դիտորդները: «Անկախ դիտորդ» հասարակական կազմակերպությունը պարզել է, որ Սիսիանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խախտել է լռության և քվեարկության օրերին քարոզ չանցկացնելու կարգը, պաստառներ է փակցրել արգելված վայրերում, քարոզարշավին օգտագործել է համայնքի տրանսպորտը: 

Թե՛ Սիսիանում, թե՛ Անիում նախնական տվյալով՝ հաղթել է ՔՊ-ն: