Լրահոս
Քաղաքական
09:33
22.04.22
368

Ընդդիմությունը նայում է 2018-ի մարտ-ապրիլ ամիսների տեսանյութերն ու փորձում է կրկնել, մտածելով՝ հեղափոխությունը տեխնիկայի հարց է. Արմեն Գրիգորյան

Img default alt hy

 

Ընդդիմությունը երկու տարի է նույն մեղադրանքներն է կրկնում, Առաջին ալիքի եթերում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով Պետրոս Ղազարյանի հարցին, թե ընդդիմությունը գտել է իշխանությանը հեռացնելու մեխանիզմը։

«Ես նույնիսկ տեսնում եմ, որ 2018-ի մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածի բոլոր տեսանյութերն են նայում և փորձում են կրկնել, մտածելով, որ իշխանափոխությունը կամ հեղափոխությունը տեխնիկայի հարց է, բայց ես կհիասթափեցնեմ իրենց. ասեմ, որ հեղափոխությունը երբեք տեխնիկայի հարց չէ, և եթե տեխնիկայի հարց է, ապա  աշխարհում ավելի շատ հեղափոխություններ տեղի կունենային»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Ըստ նրա` ընդհանրապես, հեղափոխությունները նաև կոնտեքս ունեն։

Դիտարկմանը, թե ընդդիմությունը գտել է կոնտեքստը` իշխանությունը ծախում են Արցախը, Արմեն Գրիգորյանը պատասխանել է.

«Դա էլ ներկայացնում են չորս տարի է, և այդ ընթացքում երկու ընտրություն է տեղի ունեցել, և հանրությունը վերաբերմունք է ցուցաբերել»։