Լրահոս
Քաղաքական
17:00
12.04.23
121

Ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի: Միջնորդությունը Ազգային ժողովին ապրիլի 11-ին ներկայացրել էր Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 65 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել: Մհեր Սահակյանը հայտարարել է, որ ինքը ևս կողմ կքվեարկի այդ միջնորդությանը, սակայն Սահակյանն այսօր Սյունիք է մեկնել, ուստի չի մասնակցել քվեարկությանը:Свернуть