Լրահոս
Տարածաշրջան
20:30
07.04.23
144

Խոզ են անվանում Ադրբեջանում իրանցիներին. Բաքուն վախեցած է Հայաստան-Իրան համագործակցությամբ

Հայաստան-Իրան շփումների ակտիվացման ֆոնին՝ սրվում է Բաքվի հակաիրանական հռետորաբանությունը: Իրանի դեսպանատան 4 դիվանագետի պերսոնա նոն գրատա ճանաչած Բաքվից կոչեր են հնչում դեսպանատան բոլոր աշխատակիցներին արտաքսելու: 

Քաղաքագետները կարծում են՝ Հայաստան-Իրան հնարավոր ռազմական դաշինքի մասին խոսակցություններից են լարվել Ադրբեջանի ջղերը, ինչը նշանակում է, որ հիմա է հայ-իրանական ռազմական համագործակցությանը զարկ տալու  ճիշտ ժամանակը: