Լրահոս
Առողջապահական
10:15
16.04.23
217

Խումհարի դրսևորումներն ու ազդեցությունը առօրյա կյանքի որակի վրա

Img default alt hy

Խումհարը տհաճ գանգատներով և ախտանիշներով ուղեկցվող վիճակ է, որն առաջանում է մեծ քանակով ալկոհոլ օգտագործելուց:

Խումհարը մեծամասբ ինքնուրույն անհետանում է, թեև տհաճ ախտանիշները կարող են ձգվել մինչև 24 ժամ: Խումհարի ախտանիշները տիպիկ դեպքերում սկսվում են, երբ արյան մեջ ալկոհոլի պարունակությունը զգալի չափով ընկնում է և գրեթե հասնում զրոյի, գրել է Aysor.am-ը։

Դրանք սովորաբար ուժգնանում են երեկոյան կամ գիշերվա մեծ քանակով ալկոհոլ օգտագործելու հաջորդ առավոտյան:

Կախված ալկոհոլային խմիչքի տեսակից և չափից, կարող են նկատվել՝

հոգնածություն և թուլություն,

խիստ ծարավ և բերանի չորություն,

գլխացավեր և մարմնի ջարդվածություն,

վատ կամ կրճատված քուն,

լույսի և ձայների նկատմամբ բարձրացած զգայունություն,

գլխապտույտ կամ սենյակի պտտվելու զգացողություն (վերտիգո),

դող և սարսուռ,

ուշադրությունը կենտրոնացնելու ունակության կորուստ,

տրամադրության խանգարումներ, ինչպիսիք են՝ դեպրեսիա, տագնապ և գրգռվածություն,

արագացած սրտազարկ (տախիկարդիա):

Եզակի խումհարներն ինքնուրույն անցնում են: Անհրաժեշտ է զրուցել բժշկի հետ այն դեպքերում, եթե հաճախակի և մեծ քանակով ալկոհոլի օգտագործումն առաջացնում է լուրջ ախտանիշներ, կամ երբ կանոնավոր խումհարներն ազդում են կյանքի որակի, միջանձնային հարաբերությունների և աշխատանքային արտադրողականության վրա:

Ալկոհոլի մեծ քանակի ընդունմանն ուղեկցող ավելի ծանր գանգատներն ու ախտանիշները կարող են վկայել ալկոհոլային թունավորման՝ կյանքին սպառնացող վիճակի մասին:

Եթե ալկոհոլ չարաշահած մարդու մոտ ի հայտ են գալիս հետևյալ նշանները, ապա կարիք կզգացվի անհապաղ բժշկական միջամտության՝

շփոթվածություն,

փսխում,

ցնցումներ,

շնչառության դանդաղում (րոպեում ավելի պակաս, քան 8 շնչառական ակտ),

անկանոն շնչառություն (երկու շնչառությունների միջև ավելի քան 10 վրկ-ոց դադար),

կապտավուն երանգավորված կամ գունատված մաշկ,

մարմնի ջերմաստիճանի նվազում (հիպոթերմիա),

գիտակցությունը պահպանելու դժվարություն,

անգիտակից վիճակ, որից չի կարողանում արթնանալ:

Եթե ալկոհոլի օգտագործումից հետո անձը չի կարողանում քնից արթնանալ, ապա առկա է մահվան ռիսկ, ինչը նույնպես պահանջում է շտապ օգնություն: