Լրահոս
Տարածաշրջան
14:48
03.06.22
125

Խոշոր հրդեհ՝ Մոսկվայում. գրասենյակի աշխատակիցներին տարհանել դեռ չի հաջողվել

 

Առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Մոսկվայի «Սետուն Պլազա» բիզնես կենտրոնում: Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ այրվում են շենքի 4 հարկերի արտաքին մասերը՝ 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Կրակը դեռ շենքի խորքեր չի հասել:

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ շենքի վերին հարկերի աշխատակիցները բարձրացել են տանիք, մյուսները 4-րդ, 5-րդ, 6-րդ հարկերում են: Նրանց տարհանել դեռ չի հաջողվում: