Լրահոս
Աշխարհ
18:20
20.11.22
203

Խոշոր հրդեհ՝ Մոսկվայի կենտրոնում․ հրապարակվել են կադրեր

Img default alt hy

Մոսկվայի կենտրոնում՝ Կոմսոմոլսկայա հրապարակի շրջանում, այրվում է մեկ հարկանի պահեստային շենք։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է REN TV հեռուստաալիքը։

Ականատեսների տվյալներով՝ մայրաքաղաքի կենտրոնում ծխի խոշոր աքուլաներ են բարձրանում։ Դեպքի վայր են մեկնել փրկարարները, տուժածների մասին տվյալներ չկան:

Նախնական տվյալներով՝ պահեստի ներսում կարող են մարդիկ լինել։ Հրդեհի մակերեսը կազմում է 1,9 հազար քառակուսի մետր։

Հրշեջները սկսել են օգնություն խնդրող մարդկանց դուրս բերել այրվող պահեստային շենքից, գրում է ՏԱՍՍ-ը։