Լրահոս
Հասարակական
12:45
20.02.22
434

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վարորդը հրաժարվել է բուժօգնությունից

Img default alt hy

​ Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Էդգար Պստիկյանը  իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհի  4-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:      

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել է բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բուժօգնությունից, հայտնելով, որ ինքը չի տուժել:  

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ​