Լրահոս
Հասարակական
17:00
19.11.22
201

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ փողոցում բախվել են 34-ամյա Արթուր Քոթանջյանի վարած Renault Mégan մակնիշի և 38-ամյա Արտակ Հայրապետյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլ Renault Mégan-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատար Газель-ին։