Լրահոս
Հասարակական
10:45
26.05.22
148

Խոշոր ավտովթար՝ Երևանում. 31-ամյա պարեկը պարեկային ծառայության ավտոմեքենայով տապալել է բետոնե էլեկտրասյունը

Img default alt hy

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկ՝ 31-ամյա Պարույր Բաբայանը իր վարած Skoda Octavia մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան հին խճուղում՝ սգո սրահների ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնակման տեղեկությունների տուժածներ չկան, իսկ էլեկտրասյունը, որի վրա եղել են 6000 վոլտ էլեկտրալարեր, տապալվել է և փակել ճանապարհը։  

Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։