Լրահոս
Հասարակական
13:30
24.08.22
151

Խոշոր ավտովթար՝ Երևանի կենտրոնում. 29-ամյա վարորդը BMW-ով բախվել է կայանված BMW X5-ին

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։05-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Սոս Ավագյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա 9 հասցեի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի ավտոմեքենային։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։