Լրահոս
Հասարակական
20:45
11.10.24
249

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքում. իրանական բեռնատարը կողաշրջվել է, կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Նորավան-Տաթև ավտոճանապարհին իրանական համարանիշներով բեռնատարը, որին կցված է եղել ավտոբաք, և բիտում տեղափոխելիս է եղել, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտւց և կողաշրջվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, ուսի հատվածում ստացել է վնասվածք և տեղափոխվել «Սիսիան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ավտոմեքենան դարձի բերելու համար անհրաժեշտ է, որպեսզի դեպքի վայր բերվի հատուկ տեխնիկա: