Լրահոս
Շոու բիզնես
15:07
16.01.23
128

Խնդրում եմ Ձեզ, կանգնեք իմ կողքին՝ ի պաշտպանություն արցախահայության. Ռոզա Լին

Img default alt hy

«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Արցախի հայերին:

Ինստագրամում նա նկար է հրապարակել  iHeartRadio ALTer Ego համերգից, որտեղ կատարել էր Snap երգը: Երգչուհին բեմ էր բարձրացել «Դադարեցրե՛ք շրջափակումը», «Արցախ» գրություններով հագուստով։

Նա նշել է.

«Երազի պես էր: Մինչ շոուն շարունակվում էր, և երբ գրում եմ այս ուղերձը, ես մտածում եմ նրանց մասին, ովքեր ապրում են շատ այլ կյանքով, քանի որ կտրված են մնացած աշխարհից Արցախում: Դեկտեմբերի 12-ին իրենց «էկոակտիվիստ» անվանող Ադրբեջանի քաղաքացիները սկսեցին շրջափակել Լաչինի միջանցքը, որը Արցախը Հայաստանին և աշխարհին միացնող ՄԻԱԿ երթուղին է։

Ադրբեջանի կողմից հայերի վրա հարձակվելու ևս մեկ փորձ: Արցախցիները տառապում են, միջանցքով սովորաբար ամեն օր Հայաստանից Արցախ տեղափոխվում է մոտ 400 տոննա սնունդ և դեղորայք։ Դրա պատճառով Արցախը չունի առաջին անհրաժեշտության պարագաներ, և 120 հազար արցախահայեր չեն կարող հատել Հայաստանի սահմանը՝ բաժանված են ընտանիքներից։

Նրանք լիովին մեկուսացված են և անպաշտպան։ Խնդրում եմ ՁԵԶ՝ միջազգային հանրությանը, կանգնեք իմ կողքին՝ ի պաշտպանություն արցախահայության, մենք պետք է #ՎԵՐՋՆԱՑՆԵնք ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ և կանխենք Արցախում հայերի էթնիկ զտումների Ադրբեջանի սարսափելի քաղաքականության շարունակությունը։

Ինչպե՞ս կարող եք օգնել: Ինչ-որ պարզ բան, ինչպիսին է իմ կենսագրության հղումը սեղմելը, որն ավտոմատ կերպով թվիթ կստեղծի Քամալա Հարիսի համար՝ խնդրելով խախտել լռությունը այս հարցում, ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին և ՍԿՍԵԼ ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունը Արցախին… կարող է փոխել շատերի կյանքը, շատերի: Խնդրում եմ, օգնեք»: